News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտուկի նահանգից աշակերտ Նիկոլաս Սանդմանը Washington Post պարբերականի դեմ 250 մլն դոլարի հայց է ներկայացրել զրպարտող բնույթի հոդվածի հրապարակումից հետո, որում ասվում է, որ Սանդմանն իբր վեճ է սադրել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներից մեկի հետ, նշված է փաստաբանական բյուրոյի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը ներկայացնում է աշակերտի շահերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին աբորտների դեմ հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել են Սանդմանը եւ նրա համադասարանցիները: Պարբերականում հրապարակված լուսանկարում Սանդմանը՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք» գրառմամբ գլխարկով, որը կրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, դեմ առ դեմ կանգնած է երգող ու դափ նվագող ամերիկացի հնդկացի Նեյթան Ֆիլիփսի դեմ: Լուսանկարի մակագրությունից հետեւում է, որ հենց Սանդմանն է իրեն ագրեսիվ պահել Ֆիլիփսի նկատմամբ՝ այսպիսով ռասիստական վարքագիծ դրսեւորելով:

Ֆիլիփսը հայտարարել է, որ Սանդմանն իր ընկերների հետ բղավել է «Պատը կկառուցենք»՝ խոսելով Մեքսիկայի սահմանին պատի մասին, որը Թրամփը նախատեսում է կառուցել: Սանդմանը բոլոր մեղադրանքները հերքում է եւ հայտարարում, որ Ֆիլիփսը դիտավորյալ էր բարձրաձայն երգում եւ իր կողքին երաժշտական գործիքը նվագում, իսկ Ֆիլիփսի պնդումները Սանդմանի եւ ընկերների կողմից կարգախոսներ բղավելու մասին հավաստի չեն եւ ոչ մի տեսագրության մեջ չեն լսվում:

Հայցում նշված է, որ պարբերականը աշակերտին զրպարտել է «Դոնալդ Թրամփի դեմ ուղղված իրենց հայտնի եւ հեշտ ապացուցելի քաղաքականության առաջմղման նպատակով»: Հայցի համաձայն՝ հրապարակված լուսանկարի եւ համապատասխան մակագրության պատճառով Սանդմանը դարձել է թունավորման օբյեկտ:

«Նիկոլասի վնասը լիարժեք փոխհատուցելու, ինչպես նաեւ Washington Post-ին պատժելու եւ դաս տալու համար, որը երբեք չի մոռանա, այս գործը պահանջում է վնասի փոխհատուցում 250 մլն դոլարի չափով»,- նշված է հայցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ