News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ժնեւի ավտոսրահում, որն անցկացվելու մարտի 5-17-ը, տեղի կունենա 508 Peugeot Sport Engineered կոնցեպտ-քարի համաշխարհային պրեմիերան: Այն ստեղծվել է Peugeot 508 Hybrid լիֆթբեքի մոտիվներով եւ բնութագրվում է հզորությամբ՝ զուգակցված աղտոտող նյութերի արտանետումների ցածր մակարդակով, փոխանցում է RG-ն:  

Այսօր արդեն Peugeot 508-ն առաջարկում է GT կամ GTi տարբերակներ, շուտով այս մոդելի շրջանակում մոդիֆիկացիաների շարքը կընդլայնվի Hybrid եւ Hybrid4 տարբերակների հաշվին: Կոնցեպտն ազդարարում է ավելի հզոր էլեկտրամեքենաների նոր հավաքածուի ստեղծումը:

Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ինժեներները միավորել են երեք շարժիչների (PureTech 200, առջեւի 110 ձ.ու. եւ հետին առանցքի 200 ձ.ու. էլեկտրաշրժիչ), երկու տեսակի էներգիայի եւ լիահաղորդակի սխեմայի ներուժը: Սա թույլ է տվել ապահովել արագության զարգացումը առավելագույն պտտման պահով, որը հավասար է 500 Նմ-ի: Արդյունքում նոր էլեկտրաքարը զրոյից մինչեւ 100 կմ արագությունը զարգացնում է 4,3 վայրկյանում, իսկ 80-ից մինչեւ 120՝ 2,5 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է ժամում 250 կմ:

Առջեւի անիվներին տեղադրված են արգելակման մեխանիզմներ՝ 380 մմ տրամագծով օդափոխող արգելակման սկավառակներով անշարժ հենակով 4 մխոցով: Փոփոխվել են նաեւ ավտոմեքենայի անվադողերը. մշակողները փոքրացրել են թափքի բարձրությունը, մեծացրել առջեւի եւ հետեւի անվահետքը (համապատասխանաբար՝ 24 եւ 12 միլիմետրով), կիրառել են կախոցի աշխատանքի նոր ալգորիթմներ:

Մարտկոցը էլեկտրաքարշող ուժի ռեժիմում ապահովում է մինչեւ 50 կմ տարածությամբ ընթացք: Սպորտային ռեժիմում ներքին այրման շարժիչի եւ էլեկտրական քարշող ուժի համատեղ օգտագործումը հնարավոր է դարձնում ժամում մինչեւ 190 կմ արագությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել աերոդինամիկային: Ռադիատորի նուրբ վանդակաճաղը կազմված է բազմաթիվ ներկառուցված սկավառակներից: Առջեւ բամփերին օդամղիչները մեծացրել են՝ մեխանիկական բաղադրիչների հովացումը բարելավելու նպատակով, իսկ բամփերի կողքերին վահանիկները աերոդինամիկական դիմադրությունը նվազեցնելու համար են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ