News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի կեղծման համար արտադրողը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Փետրվարի 21-ին «Կաթնամթերքի հայկական շուկայում առկա խնդիրների բացահայտումը եւ դրանց լուծման ուղիները» քննարկման ժամանակ այս մասին ասաց Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա կարծիքով, եթե ընտրությունների արդյունքների կեղծման համար քրեական պատիժ է սահմանվում, ապա աննդամթերքի կեղծման համար առավել եւս պետք է համապատասխան պատիժ նախատեսվի:

«Նախանցյալ օրը խորհրդարանում ես առաջարկեցի  աննդամթերքի կեղծման համար քրեական պատասխանատվություն սահմանել: ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում  քննարկումներ են անցկացվել: Հարկավոր է մեխանիզմներ սահմանել, որոնք գոործում են օրինակ Եվրոպայի երկրներում, որտեղ կեղծումների համար ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում է նախատեսվում: Նման կոշտ միջոցները գուցե մեր երկրի համար դեռ վաղ են, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել արտադրողների պատասխանատվության բարձրացման համար», - ասաց Ավետիսյանը:

Պաշտոնյան ընդգծեց, որ հարկավոր է հավասարակշռություն ստեղծել արտադրողի եւ սպառողի շահերի միջեւ:

Արտադորողը պետք է պիտակի վրա նշի արտադրանքի կազմությունը՝ սպառողին մատչելի տեղեկատվություն տրամադրելով:

«Սպառողին հարկավոր է հնարավորություն տալ ընտրել՝ ցանկանում է բնական կաթնամթերք գնե՞լ, որը թանկ արժե, թե՞ բուսական յուղի ավելացմամբ արտադրանք, որն ավելի էժան է», - պարզաբանեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ