News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այսպիսի դրամաշնորհներ ստացել ենք եւ էլի ենք ստանալու: Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Երբ գումարում ենք այս դրամաշնորհնեը, աստղաբաշխական թվեր ենք ստանում, եթե այս գումարների էֆեկտիվ ծախսումը ապահովենք, չի կարող դա արդյունք չտալ, չի կարող Հայաստանի քաղաքացին իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետեւաբար, խնդիրը շատ պարզ է. պետք է հարյուր տոկոսանոց երաշխքիներ ստեղծենք, որ ծախսվում բոլոր գումարները՝ պետական միջոցները, վարկային դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային: Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է, ուրիշ տարբերակ չկա», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կառավարության ներկայացուցիչներին հորդորեց վայրկյան անգամ զգոնությունը չթուլացնել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի նկատմամբ:

«Այսօր էլ Հայաստանում վերցնում են կաշառք, երբ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը, դա նշանակում է, որ մենք ոչ թե ամիսը մեկ, երկու այդ հարցով ձերբակալություն ունենանք այլ՝ տասը, քսան եւ ավել: Ինձ չի հետարքրքում դա գործող նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ», -ասաց նա, նշելով, որ այս հարցին ուշադիր վերաբերվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ