News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Ucom ընկերությունը կհամագործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ուղղությամբ։ 

Փետրվարի 21-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը փոխըմբըռնման հուշագիր ստորագրեցին։

Մասնավորապես՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ եւ ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում: Բացի այդ, Ucom ընկերությունը մշտապես կհետեւի ծրագրի անխափան իրագործմանը եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի եւ համապատասխան միջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարեւորեց ՀՀ հանրակրթական դպրոցներում  աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը եւ դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։

Նա պարզաբանեց, որ այս պիլոտային ծրագիրը ներկայումս իրականացվում է 20 դպրոցում, իսկ հետագայում կներառի 1400 դպրոց։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին նկատեց՝ սա կարեւոր խնդիր է լուծում ոչ միայն մեր հասարակության համար, այլ նաեւ կարեւոր է, որ ձեւավորման փուլում գտնվող երեխաները չառնչվեն այնպիսի կենտենտի, որը նրանց վրա հոգեբանական ազդեցություն կունենա։ 

Նա վստահություն հայտնեց, որ սա սահմանափակում չէ, այլ այն ժամանակը, որ նրանց կանցկացնեն ինտերնետում, ավելի լավ կոնտենտ դիտելու համար է։ 
«ՀՀ ԿԳՆ հետ այս համագործակցությունն, անշուշտ, ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ», - նշեց Հայկ Եսայանը։

Նա պարզաբանեց, որ ֆիլտրվելու են բոլոր այն կայքերը, որոնք քարոզում են բռնություն կամ ահաբեկչություն, տարածում են վիրուսներ, բաց տեսարաններով մեծահասակների համար կոնտենտ են մատուցում։ Ծրագիրը իրականացվելու է այն դպրոցներում, որտեղ ինտերնետ է մատակարարում Ucom ընկերությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ