Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ինքն ամենաքննադատված եւ ամենաքննարկված առաջին տիկինն է, որին ի պատասխան Աննա Հակոբյանը խնդրեց նշել, թե ինչի համար են իրեն քննադատում, ապա նշեց, որ ինքնաթիռի եւ դստեր ծնունդի շուրջ քննադատությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ, նույնիսկ քննադատություն էլ չեն։