News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

NASA-ն «այլմոլորակային կյանքի որոնման ճանապարհին է»՝ հայտարարել է NASA-ի աշխատակազմի ղեկավար Ջիմ Բրիդենսթայնը, երբ մարսագնաց Opportunity-ն ցույց էր տվել, որ Մարսն ավելի ակտիվ եւ հետաքրքիր է, քան մենք կարող էինք պատկերացնել՝ գրում է Independent-ը։

Նրա խոսքերով, ապագա առաքելությունները պետք է թույլ տան գիտնականներին նմուշներ հավաքել Մարսի մակերեւույթից, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել դրանք՝ հուսալով գտնել կենդանի էակների կողմից թողնված «բիոազդանշաններ»։

«Մենք կկարողանանք նայել նմուշները եւ որոշել՝ կա արդյոք այնտեղ բիոազդանշան»,- ասել է Բրիդենսթայնը։ Նա նաեւ հավելել է, թե նպատակն այն է, որպեսզի «այլ աշխարհում կյանք հայտնաբերվի, դա այն է, ինչին մենք փորձում ենք հասնել։ Եւ մենք դրա ճանապարհին ենք»։

Բրիդենսթայնը նշել է, որ Մարսից կատարված մի շարք դիտարկումներ ցույց են տվել, որ դա կարող է կյանքի համար խոստումնալից վայր լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ