News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական եւ արաբ ղեկավարները փետրվարի 21-ին կանցկացնեն բարձր մակարդակի առաջին հանդիպումը։ Այն, ԵՄ բարձրաստիճան դիվանագետի կարծիքով, կնպաստի համագործակցության ակտիվացմանն անհանգիստ միջերկրածովյան տարածաշրջանում, տեղեկացնում է AFP-ն։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկօրյա գագաթաժողով կանցկացնի Շարմ էշ Շեյխում՝ քննարկելու համար այնպիսի թեմաներ, ինչպիսին են անվտանգությունը, առեւտուրը եւ միգրացիան։

Սակայն վերլուծաբանները կասկածում են, թե կողմերին կհաջողվի առաջընթացի հասնել, քանի որ Եվրոպան պառակտված է միգրացիայի հարցերի հետ կապված, իսկ արաբական երկրները դեռեւս պայքարում են «արաբական գարնան» հեղափոխությունների հետեւանքների դեմ։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ ավելի քան 40 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը Եգիպտոսում կկենտրոնանա ավելի լայն թեմաների վրա, քան միգրացիան է։ «Մենք անկեղծ կլինենք, բաց՝ բանավեճերի համար, ոչ միայն միգրացիայի մասին»,- ավելի վաղ ասել էր Մոգերինին։

«Մենք առաջին հերթին կքննարկենք տնտեսական համագործակցությունը, մեր ընդհանուր տարածաշրջանը։ Սա անհանգիստ տարածաշրջան է, բայց նաեւ լի հնարավորություններով»։

Գագաթաժողովին կմասնակցեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։ Ակնկալվում է եվրոպական 25 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությունը։ Այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Իռլանդիայի վարչապետ Լեւ Վարադկարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ