News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծագումով Աֆղանստանից Ավստրալիայի քաղաքացի Ջեյմս Գարգասուլասին, որը 2 տարի առաջ Մելբուռնում ավտոմեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, դատարանը դատապարտել է 6 ցմահ ազատազրկման, հայտնում է ABC-ն:

Ընդ որում՝ դատավոր Մարկ Վայնբերգը դատապարտյալին թույլ է տվել 46 տարի հետո վաղաժամկետ ազատման խնդրագիր ներկայացնել: Մեղադրանքի կողմը պահանջել է Գարգասուլասին մերժել վաղաժամկետ ազատման հնարավորությունից:

Դատավճիռը հրապարակելիս դատավորն այս պատահարն անվանել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային սպանություններից մեկը:

Մելբուռնում մարդկանց բազմության վրաերթը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 20-ին, որի հետեւանքով մահացել էր 6 մարդ, որոնց թվում՝ 3-ամսական երեխա, որը ստացած վնասվածքներից մահացել էր հիվանդանոցում, եւ 10-ամյա աղջիկ: Եվս 27 մարդ ստացել էր տարբեր վնասվածքներ:

Ավտոմեքենայի ձերբակալված վարորդ Գարգասուլասը նախկինում բազմիցս օրենքը խախտել էր: Դրանից բացի, տեղի ունեցածից անմիջապես հետո կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ Գարգասուլասի մոտ առկա է պարանոիդային շիզոֆրենիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ