News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Էսեքսի բնակիչը սարսափահար է եղել՝ իր զուգարանում օձ հայտնաբերելով։ Ինչպես գրում է Sky News-ը, տղամարդը 1,2 մետրանոց սողունին գտել է զուգարանակոնքում։ Ոչ թունավոր առնետօձը (պոլոզ) ֆշշացրել է նրա վրա եւ մտել զուգարանակոնքի վերին մասը, որտեղ թեթեւակի կապտել է լվացամիջոցներից։

Ամուսինները նրան տվել են Քեւին անունը։ Բարեկամն օգնել է բռնել օձին, որին հանձնել են կենդանիների փրկության ծառայության աշխատակցին։

«Առնետօձերին բավական հաճախ պահում են որպես ընտանի կենդանիներ, ուստի ես համոզված եմ, որ նա փախել է»,- նշել է աշխատակիցը։

Օձը գտնվում է հսկողության տակ վայրի բնության տեղի հիվանդանոցում, քանզի կարող էր հանկարծ ինչ-որ քիմիական նյութ կուլ տված լինել զուգարանաջրի հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ