News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում կորած Ֆրանսիայի քաղաքացուն որոնելու նպատակով ժամանել է ՊՆ ուղղաթիռը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ 5 լեռնագնացներ (Ֆրանսիայի քաղաքացի) բարձրացել են Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Shamshyan.com –ի   փոխանցմամբ, փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են նշված հատվածը, որը շատ դժվարանցանելի է եղել, և ձյան բարձրությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, և որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։ 

Աղբյուրը հայտնում է նաև, որ ուժեղ սառնամանիքը նույնպես խոչընդոտում է փրկարարների աշխատանքներին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լեռնագնացներից չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է և կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս: Նրան տեղում փրկարարները օգնություն են ցուցաբերում, և ուղղաթիռը տեղափոխելու է մոտակա հիվանդանոցներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ