News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմաների» մամուլի պաշտպանության միջազգային կազմակերպությունը դատապարտում է նախօրեին  Ադրբեջանում bastainfo կայքի խմբագրի նկատմամբ հրապարակված դատավիճռը:

Կազմակերպության հայտարարությունում Գաջիբեյլիի պայմանական 5.5 տարով ազատազրկման մասին դատավճիռը «անհեթեթ» է անվանվել:

Հիշեցնենք, որ Bastainfo.com կայքի խմբագիր Գաջիբեյլին դատապարտվել էր հոդվածների համար, որոնցում Գյանջայի քաղաքապետի պահվածքը մինչեւ նրա դեմ իրականացված մափափորձը  ծայրահեղ է գնահատվել եւ իշխանություններին քննադատել էր, որ չեն միջամտել հետագա բռնությունը կանխելու համար: Այդ հոդվածների պատճառով Bastainfo.com-ն առանց դատարանի որոշման անհապաղ արգելափակվել էր, թեեւ այլ լրատվամիջոցները ավելի վաղ հրապարակել էին դրանք:

 Անար Մամեդովին՝ Criminalaz.сom կայքի խմբագրին, որը նույնպես արգելափակվել էր, նմանատիպ մեղադրանքներով մինչեւ 12 տարվա ազաատզրկում է սպառնում:

«Դա անհեթեթ դատապարտում է՝ պարզապես հերթական հնարքը այն փոքրաթիվ քննադատող լրատվամիջոցերին ահաբեկելու համար, որոնք դեռ գործում են Ադրբեջանում», - ասել է Յոհան Բիրը՝ RSF-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավարը:

«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր պատասխանատու են այդ ճնշումների համար եւ Բաքվին ֆինանասական օգնություն տրամադրել միայն մամուլի եւ մարդու իրավունքների ազատությունը հարգելու դեպքում»:

Ադրբեջանը 180 երկրներից կազմված մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 163-րդ տեղն է զբաղեցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ