News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փետրվարի 23-ի առավոտյան ըստ ավանդույթի Երեւանում նշեցին ՌԴ-ում տոնվող Հայրենիքի պաշտպանի օրը: Հիշեցնենք, որ Հայաստանում համանման տոն է հունվարի 28-ը, սակայն փետրվարի 23-ը շատերի համար հարազատ տոն է մնում եւ այսօր  Հաղթանակի այգում անհայտ զինվորի գերեզմանի մոտ ծաղիկներ դնելու էին եկել ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները, Հայաստանի ԶՈւ ծառայողները, վետերաններ, երիտասարդներ (ֆոտոռեպորտաժ):

Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորեց հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանը պաշտպանող բոլոր մարդկանց:

«Ինչպես գիտեք, մենք շատ սերտ դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք բազմադարյա  պատմություն ունեն: ՌԴ Զինված ուժերի պատմությունը անքակտելիորեն  կապված է հայ ժողովրդի պատմության հետ: Հայերը մեծ դեր են ունեցել Ռուսաստանի Զինված ուժերի կայացման գործում, Ռուսաստանի եւ Խորհրդային զենքի փառավոր հաղթանակներում, որոնցով նշանավորվել է  մեր Զինված ուժերի ողջ պատմությունը:

Եվ այսօր մեր միությունը մեր երկրների եւ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է», - ընդգծեց դեսպանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում տեղակայված է 102-րդ բազան, ռուս սահմանապահները ներգրավված են Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

«Սա, իհարկե, Ռուսաստանի Դաշնության շատ կարեւոր ներդրումն է Հայաստանի անվտանգությունում: Սա մեր ռազմական եղբայրության, մեր ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների արտացոլումն է, որով բնութագրվում  է մեր հարաբերությունների դարավոր պատմությունը: Այս օրը, իհարկե, ես ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր մարտական ծառայություն են իրականացնում, եւ մեզ բոլորիս, ողջ հայ ժողովրդին այս փառավոր տոնի առթիվ», - ասաց դիվանագետը:

Պատասխանելով մարտական համագործակցության մասին՝ Կոպիրկինը նշեց, որ այն շարունակակական բնույթ է կրում:

«Ծրագրերն անընդհատ իրականացվում են: Զինծառայողները հայ զինծառայողների հետ սերտ համագործակցությամբ ծառայություն են իրականացնում սահմանին, համատեղ զորավարժություններում, ամենօրյա շփումներում՝ ինչպես բազայի հրամանատարության, այնպես էլ զինծառայողմների մակարդակով», - ասաց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ