News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական ռազմական ոստիկանությունը կարող է տեղակայվել Սիրիա-Թուրքիա սահմանին ստեղծվող բուֆերային գոտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Վյետնամի հեռուստատեսությանը, Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանն ու չինական Phoenix հեռուստաալիքին Լավրովի տված հարցազրույցին:

«Խոսքը վերաբերում էր բուֆերային գոտու ստեղծմանը համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 1998 թվականին,-նշել է Լավրովը:-Այն ենթադրում է համագործակցելու մասին պայմանավովածություն համատեղ սահմանին ահաբեկչության վտանգը վերացնելու համար՝ ներառյալ թուրքական կողմի հնարավորությունը գործելու սիրիական սահմանի որոշ հատվածներում»:

«Ներկայումս համաձայնեցվում է այդ բուֆերային գոտու վերջնական ձեւաչափը զինվորականների մասնակցությամբ, եւ, իհարկե, հաշվի առնելով Դամասկոսի դիրքորոշումը եւ Թուրքիայի հետաքրքրություններն առավելագույն չափով»,-հավելել է նա:

Սակայն, ՌԴ ԱԳ նախարարը պարզաբանել է, որ որեւէ համատեղ ռազմական միջոցառումների մասին խոսք չի գնում:

«Մենք, ըստ էության, ունենք փորձ, երբ «հողի վրա» հրադադարի, անվտանգության կանոնները պահպանելու եւ ապաէսկալացիայի տարածքների ստեղծման մասին պայմանավորվածությունները ուղեկցվել են ռուսական ռազմական ոստիկանության տեղակայմամբ,-նշել է նախարարը:-Դա հավանական է նաեւ այս բուֆերային գոտու համար: Զինվորականները այժմ համաձայնեցնում են մանրամասները՝ հաշվի առնելով Դամասկոսի եւ Թուրքիայի դիրքորոշումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ