News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

MWC 2019-ի շնորհանդեսի ժամանակ Huawei-ը ներկայացրել է երկու նոր նոթբուք, հաղորդում է Life-ը:

Առաջինը՝ ֆլագմանը, թարմացված MateBook X Pro-ն է: Սարքը պատրաստված է մետաղից: Էկրանի համամասնությունը 3:2 է, պարամետրերը՝ 3000x2000 պիքսել (260 ppi), լուսավորությունը՝ 450 նիտ: Դիսփլեյը զբաղեցնում է առջեւի պանելի մակերեսի 91%-ը: Դրա հաստությունը 14.6 մմ է: Համեմատության համար նշենք, որ MacBook 13-ի հաստությունը 14.9 մմ է:

Նոթբուքը համալրված է USB-C Thunder Bolt 3 միակցիչով: Այն աշխատում է 8-րդ սերնդի Intel Core i7 8565U պրոցեսորով. Wi-Fi ցանցում կաշխատի մյուս սերնդներից արագ: Եւ դա կլինի NVidia GeForce MX250 վիդեոքարտով առաջին նոթբուքը:

Ավելին, MateBook X Pro-ում կատարելագործված է ձայնը: Այն կունենա չորս դինամիկ: Ստեղնաշարի վրա՝ աջ կողմում, տեղադրված է մատնահետքի սկաները:

Արտաքուստ նոր MateBook X Pro-ն նախորդ սերնդից տարբերվում է լոգոտիպով՝ այժմ նոթբուքի կափարիչի վրա նշված է ընկերության անվանումը, այլ ոչ դրա տարբերակիչ նշանը: Սարքը հասանելի է երկու գույնով՝ Space Glay եւ Mystic Silver:

Դրա հետ մեկտեղ ընկերությունը ներկայացրել է նաեւ միջին խավի նոթբուքը՝ Matebook X 14-ը: Այն աշխատում է Intel Core I7 8565U պրոցեսորի հիման վրա, իսկ վիդեոքարտը՝ NVIDIA GeForce MX250-ն է:

Այն աշխատում է առանց լիցքավորման 15 ժամ շարունակ տեսահոլովակների կրկնության ռեժիմում, ապահովում է 14-ժամյա գրասենյակային եւ վեբ-բրաուզերում 10.5-ժամյա աշխատանք: Նոթբուքն ստացել է 5 միակցիչներ՝ USB 2.0, USB 3.0, USB-C, 3,5 մմ միակցիչ ականջակալների համար եւ HDMI:

Ընկերությունը ցուցադրել է նաեւ Huawei  սմարթֆոնից նոթբուքում ֆայլեր ինտեգրելու նոր միջոցը: Այն ապահովված է MateBook X Pro-ում եւ MateBook X 14-ում: Դրա համար անհրաժեշտ է մոտեցնել սարքը թաչփադի աջ հատվածին, եւ ֆայլն անմիջապես կտեղափոխվի նոթբուքի մեջ, եւ հակառակը:

MateBook X Pro-ի նվազագույն արժեքը կկազմի 1599 եվրո, իսկ MateBook X 14-ը՝ 1199 եվրո: Ընկերությունը հայտարարել է նաեւ Եվրոպայում MateBook 13-ը թողարկելու մասին, որը կարժենա 999 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ