News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորք–Մարաշի զինված խմբի «պարագլուխ», այս գործով գործով կալանքի տակ գտնվող Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել քաղաքացիական հիվանդանոցում, նրա վիճակը կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երեւանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի գործադիր տնօրեն Էդուարդ Բարսեղյանը։

 Նա նշեց, որ կալանավորը տառապում է «Կրոնի» հիվանդությամբ։

 «Ստացիոնար բուժման մեջ է, հավելյալ հետազոտությունների կարիք ունի»,–ասաց նա։

Հիշեցնենք,  որ փետրվարի 22–ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդանյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել էին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ