Անկարայի դատախազությունը 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով 30 զինծառայողի ձերբակալության օրդեր է տվել: Նրանցից 19-ը ներկայումս ծառայում են երկրի ՌՕՈՒ-ում, փոխանցում է Անատոլիական գործակալությունը:
Փետրվարի վերջին հայտնի էր դարձել, որ Անկարայի գլխավոր դատախազությունը 101 մարդու ձերբակալության օրդեր էր տվել, որոնք կասկածվում են Թուրքիայի տարածքում արգելված «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ: Սա նաեւ կապված է երկրում պետական հեղաշրջման փորձի հետ:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ զինվորների եւ սպաների խումբը պետական հեղաշրջման եւ երկրի նախագահ Թայիփ Էրդողանին գերելու փորձ է ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, որի ընթացքում զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Անկարան FETO-ին մեղադրում է խռովության կազմակերպման մեջ: FETO-ին սատարելու գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ: