News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն մարտին, կարող են ի չիք դարձնել 2014-ից ձեռք բերված արդյունքները, ինչպիսիք են ամենուր կոռուպցիայի նվազեցումը եւ տնտեսությունում իրավիճակը, Financial Times-ում գրում է տեսաբան Նիք Բաթլերը:

Բացի այդ ընտրությունների արդյունքը կարող է անսպասելի փոփոխությունների հանգեցնել եվրոպական գազային շուկայում, նշում է տեսաբանը:

Մասնավորապես, «Հյուսիսային հոսք-2» ռուսական գազամուղի շինարարության ավարտից հետո սպասվում  է, որ դեպի Եվրոպա Ուկրաինայի տարածքով անցնող մյուս գազամուղները կփակվեն, ինչի հետեւանքով Կիեւը կկորցնի տարանցման համար տարեկան մոտ 3 մլրդ դոլար գումարը:

Սակայն նոր նախագահի ժամանակ, օրինակ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հաղթանակի դեպքում, Մոսկվան կարողանար պահպանել Ուկրաինայում գոյություն ունեցող գազամուղները, ինչպես նաեւ լրացուցիչ ավելացնել «Հյուսիսային հոսք 2-ով» ծավալներոը: Դա կօգներ կատարել գազի նվազեցման վերաբերյալ նախընտրական պարտավորությունները, նշում է Բաթլերը:

Սակայն Արեւմուտքի կողմից Պորոշենկոյին նկատմամբ ակտիվ աջակցության բացակայությունը, չնայած վերջին 4 տարիների նրա ձեռքբերումներին, խոսում է այն մասին, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հաղթանակը ընդունելի կլինի:

Վաշինգտոնում քիչ են անհանգստացած Ուկրաինայի հարցով. ոչ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը, ոչ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընտրություններից առաջ չեն հանդիպել Պորոշենկոյին: Սակայն Արեւմուտքի մտահոգության բացակայությունը մեծացնում է ռուսական ազդեցության ոլորտ վերադառնալու Ուկրաինայի հնարավորությունները, նշվում է հոդվածում:

Հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքներով՝ Պորոշենկոն եւ Տիմոշենկոն զիջում են Վլադիմիր Զելենսկուն:

Սակայն վերջինիս ժողովրդականությունը ավելի շատ պայմանավորված է «նոր դեմքով», այլ ոչ թե նրա քաղաքական գաղափարներով եւ որոշումներով, գրում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ