News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարեւաններ են, այլեւ բարեկամներ: Պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս մասին ասել է հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար տարածած հայտարարության մեջ:

«Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որի համար խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն: Դա նրա զարգացման եւ մեր երկրների տնտեսության զարգացման պայմաններն են»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքով՝ տարածաշրջանում մեծ թվով մարտահրավերներ կան, եւ անհրաժեշտ է հիշել, որ գլխավոր ճանապարհը հակամարտությունների խաղաղ կարգավորումն է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Հակամարտությունները դանդաղեցնում են մեր զարգացումը, դրանք անհրաժեշտ է կարգավորել երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով, կարծում է Վրաստանի նախագահը:

«Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Վրաստանի համար չափազանց կարեւոր է, որ հակամարտությունը (Լեռնային Ղարաբաղի – խմբ.) չտեղափոխվի Վրաստանի տարածք, իսկ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրեն»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Ընդ որում՝ նա կարեւորել է հայ բնակչության կողմից վրացերեն սովորելու մակարդակի բարձրացումը, որպեսզի լինեն երկրի զարգացման լիարժեք մասնակիցներ:

Երկու երկրների նախագահները քննարկել են տարածաշրջանի ներուժը, խոսել Սալոմե Զրուաբիշվիլիի ԵՄ այցի եւ ԵՄ-ի վերաբերյալ Վրաստանի ծրագրերի մասին: «Կարեւորագույն փուլ կլինի Բաթումիի համաժողովը, որտեղ ներկայացվելու է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլի տեսլականը, որը կհանգեցնի վերջնական ինտեգրման»,- նշել է Զուրաբիշվիլին: Հայաստանի դիրքորոշումը լսելու համար համաժողովին հրավիրվել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Համագործակցության առաջնային ուղղությունների թվում Սալոմե Զուրաբիշվիլին նշել է տուրիզմը, նոր տեխնոլոգիաները, էներգետիկան, դեպի Հայաստան տրանսպորտային ենթակառուցվածքները: «Մեծ ծրագրեր կան ինչպես ԵՄ-ի հետ, այնպես էլ առանց ԵՄ-ի: Ժամանակն է, որ մեր երկրներն ավարտեն սահմանների ապալիմիտավորումը: Բարեկամների միջեւ սահմանների ապալիմիտավորման գործընթացն այսքան երկար չպետք է տեւի»,- նշել է Զուրաբիշվիլին՝ հիշեցնելով, որ ԱԳ նախարար եղած տարիներին նորմատիվ բազան ավարտվել էր:

«Մենք մեծ ապագա ունենք եւ լավատես ենք: Մտադիր ենք շատ հարցերով քննարկումները շարունակել եւ հայտարարություններով չսահմանափակվել»,- հավաստիացրել է Սալոմե Զուրաբիշվիլին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ