News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով: «Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած մեր մշակութային, կրթական, ժառանգությունից մինչեւ ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն եւ այլն,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ներուժը հսկայական է, եւ այս ներուժի մեջ շատ բարձր եմ գնահատում առանձին ոլորտներում ուղղակի, կոնկրետ համագործակցությունը: Այդ համագործակցությունը պետք է լինի բազմաբնույթ»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը հավաստումն է այն բանի, թե որքան շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով: «Չնայած մեր տարածաշրջանը լարված է եւ խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը եւ մեր գրավչությունը»,-ասել է Վրաստանի նախագահը՝ նշելով, որ կայունության պահպանման շնորհիվ նախանշվում են շատ նոր ծրագրեր տարբեր ուղղություններով:

Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության ոլորտներում:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ համաձայնելով, որ կայունությունը եւ կանխատեսելիությունը զարգացման կարեւոր եւ անհրաժեշտ պայման են:

Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ