News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել եւ առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10-ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարեւոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը եւ կայունացմանը նպաստելու համար: Նա նաեւ հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:

Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին եւ զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող եւ առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) եւ ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ