News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես երբեք ՄԻԵԴ-ի վրա հույս չեմ դրել, ինչի՞ս է պետք 7-8 տարի հետո պիտի որոշում կայացնեն: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում են Քոչարյանի գործով փաստաբանների ՄԻԵԴ ուղարկված բողոքները:

«Գագիկ Ջհանգիրյաանը ե՞րբ էր դատապարտվել, 2008-2009 թվականներին, այսօր 2019 թվականն է ու դեռ վերջնական որոշում չկա»,-ասաց նա:

Ռուբեն Սահակյանը նշեց, որ այսօր Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստում խոսել են այն ամենի մասին, ինչ պատրաստվում էին խոսել՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության խնդրի հետ, անվտանգության հարցերի հետ, առաջադրված մեղադրանքի հետ, ներկայացված միջնորդության հետ, որը վերաբերում է կալանքի ժամկետը երկարացնելուն:

«Ասվում է, որ բանակն իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինի: Դա կատարյալ անգրագիտություն է: Եթե այդպիսի բան են ասում, թող հզում անեն օրենքներին: Մենք հղում ենք անում օրենքներին եւ ասում ենք, որ դա նաեւ ներքին հարց է: Մենք նաեւ հղում ենք անում միջազգային փաստաթղթերի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ