News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները, Վենեսուելայում ճգնաժամի խորացման հետ կապված, մնացած բոլոր դիվանագետներին հանել է իր դեսպանությունից։ Այս մասին հայտարարել է Մայք Պոմպեոն։

Պոմպեոն նշել է, որ դիվանագիտական կազմը կշարունակի Վենեսուելայի սահմաններից դուրս կատարել իր աշխատանքը՝ «հանուն նրա ապագայի, օգնելով ուղղորդել հումանիտար օգնության հոսքը եւ աջակցելով նրանց, ովքեր համարձակ դիմադրում են բռնությանը»։

«Միացյալ Նահանգների կառավարությունը բոլոր մակարդակներում հավատարիմ է մնում իր սկզբունքներին եւ շարունակում է աջակցել Վենեսուելայի ժողովրդին ու ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով․ «Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր ներկայության վերականգնմանը՝ հենց սկսվի անցումը ժողովրդավարությանը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ