News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանիան ստիպված կլինի մինչեւ այս ամսվա վերջը հիմնավորել Brexit-ի հետաձգման ցանկացած խնդրանք։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ նշելով, որ ԵՄ առաջնորդներն այդ հարցը դիտարկելիս առաջնահերթ ուշադրություն կդարձնեն ԵՄ ինստիտուտների խախտումները կանխելուն՝ հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Բրիտանիայի խորհրդարանը կողմ էր քվեարկել Brexit-ի հետաձգմանը, սակայն ԵՄ անդամ մյուս 27 երկրները պետք է համաձայնություն տան դրան։

ԵՀ ներկայացուցչի խոսքերով, ազգային առաջնորդների խորհուրդը կհավաքվի հաջորդ հինգշաբթի եւ ուրբաթ։ Մի քանի ղեկավարներ արդեն հայտարարել են, որ Բրիտանիան պետք է հեռանար կա՛մ մինչ Եվրոպական խորհրդարանի մայիսյան ընտրությունները, կա՛մ անցկացնի իր սեփական ընտրությունները ԵՄ-ում, որպեսզի հնարավոր լինի խուսափել օրենսդիր մարմնի լեգիտիմության հարցով ցանկացած իրավաբանական բողոքարկումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ