News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում առաջին տեղը կիսում են Սինգապուրը, Փարիզը եւ Հոնկոնգը, որը կազմել է Economist Intelligence Unit ամսագիրը, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Նախկինում 5 տարի անընդմեջ ամենաթանկարժեք քաղաքի կոչումը պահպանում էր Սինգապուրը:

Նշվում է, որ այս 3 քաղաքներում կյանքի արժեքը 7 տոկոսով ավելի է, քան Նյու Յորքում, որը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Անցյալ տարվա համեմատությամբ Լոս Անջելեսը մի քանի կետով բարձրացել է եւ 10-րդ տեղը կիսել Թել Ավիվի հետ:

Վարկանիշի առաջին տասնյակ են մտել նաեւ եվրոպական քաղաքներ Ցյուրիխը, Ժնեւը եւ Կոպենհագենը, ճապոնական Օսական եւ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը: Ամսագիրը նշում է, որ ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով:

«Ավստրալական 5 եւ նորզելանդական 2 քաղաքներ ցածր դիրքերում են հայտնվել տեղական արժույթի արժեզրկման պատճառով»,- նշել է ամսագիրը: Անցյալ տարի վարկանիշում Սիդնեյը զբաղեցրել էր 10-րդ տեղը:

Ամսագիրն ամենաէժան քաղաք է ճանաչել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: Կյանքը փոքր-ինչ թանկ է Դամասկոսում, Տաշքենդում, Ալմաթիում եւ Բանգալորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ