News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեււը հրաժարական տվեց: Միեւնույն ժամանակ նա, ունենալով Առաջին նախագահի ՝ Ելբասիի (Ազգի առաջնորդ) կարգավիճակ, պահպանել է Անվտանգության խորհդրի նախագահի, Սահմանադրական դատարանի անդամի եւ «Նուրթան Օթան» կուսակցության առաջնորդի պաշտոնը: Հեռանալով Ղազախստանի ժողովրդին ուղղված ուղերձում Նազարբաեււը նշել էր. «Ես մնում եմ ձեզ հետ: Երկրի եւ ժողովրդի հոգսերը մնում են իմ հոգսերը»:

Նազարբաեւն իր իրավահաջորդի մասին

«Ղազախստանում  իրավահաջորդության հարցը Սահմանադրությամբ է որոշված: Գործող նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում մինչեւ ընտրական ժամկետի ավարտը նրա լիազորությունները փոխանցվում են  Սենատի նախագահին: Այնուհետ նոր նախագահի ընտրություններ կկայանան:

Ներկայումս Խորհրդարանի Սենատի նախագահ է Կասիմ Ժոմարտ Կեմելովիչ Տոկաեւը: Դուք նրան լավ գիտեք: Նա «ՄԳԻՄՈ»-ի շրջանավարտ է, գիտութունների դոկտոր: Ազատ տիրապետում է անգլերենին եւ չինարենին: Երկրի ղեկավար պաշտոններում երկար ճանապարհ է անցնել: Երկրի արտաքին քաղաքականության կայացման տարիներին ԱԳ նախարար է աշխատել, փոխվարչապետ եւ վարչապետ, Սենատի նախագահ: Գիտի երկիրը, նրա տնտեսությունը եւ քաղաքականությունը: Առաջադրվել եւ աշխատել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ:Դա նրա արժանիքների մեծ ճանաչում էր որպես դիվանագետի եւ Ղազախստանի նկատմամբ վստահության նշան:

Նա ինձ հետ նա աշխատում է Ղազախստանի անկախության առաջին օրերից: Ես նրան լավ եմ ճանաչում: Նա ազնիվ, պատասխանատու եւ պատրաստակամ մարդ է: Լիովին աջակցում է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Բոլոր ծրագրերը մշակվել են եւ ընդունվել են նրա մասնակցությամբ:

Ես հավատում եմ, որ Տոկաեւը հենց այն մարդն է, որին մենք կարող ենք վստահել Ղախաստանի կառավարումը»:

Աշխարհը փոխվում  է

«Մենք տեսնում ենք, որ աշխարհը փոխվում է, տեղում կանգնած չէ: Հայտնվում են ոչ միայն նոր հնարավորություններ, այլեւ նոր համաշխարհային տեխնոլոգիական եւ ժողովրդագրական մարտահրավերներ,  աշխարհակարգի անկայություն: Ամեն մի սերունդ ստիպված է լինում իր խնդիրները լուծել: Ես եւ իմ սերունդը երկրի համար արել ենք այն ամենը, ինչ կարողացել ենք: Արդյունքները ձեզ հայտնի են: Աշխարհը փոխվում է եւ նոր սերունդներ են գալիս: Բնական գործընթաց է: Նրանք կլուծեն իրենց ժամանակի խնդիրները: Թող ջանան երկրին ավելի լավը դարձնել:

Աշխարհի հետ միասին պետք է փոխվենք նաեւ մենք։ Դիմում եմ ղազախստանցիների երիտասարդ սերնդին՝ պահպանեք անկախ Ղազախստանը, մեր ընդհանուր հայրենիքը, Мәңгілік ելը, դա մեր ժողովուրդն է, մեր մեծ նախնիների հողը։ Մենք մի հայրենիք ունենք, մի հող։
Պահպանեք մեր ժողովրդի բարեկամությունն ու միասնությունը, մեր փոխադարձ վստահությունը եւ հարգանքը մշակույթի եւ երկրի յուրաքանչյուր քաղաքացու ավանդույթների հանդեպ։

Ինչպիսի՞ն եմ տեսնում Ղազախստանի ապագան

Ես համոզված եմ, որ ապագայի ղազախստանցիները կրթված, ազատ, երեք լեզվով խոսող մարդկանց հասարակություն են։
Նրանք աշխարհի քաղաքացիներ են։ Նրանք ճանապարհորդում են։ Նրանք բաց են նոր գիտելիքների առջեւ։ Նրանք աշխատասեր են։ Նրանք իրենց երկրի հայրենասերներն են»,- նշել է Նազարբաեւը։

Նշենք, որ Նազարբաեւը մինչեւ ազգին դիմելը հաղորդակցվել էր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսօր ցերեկը տեղի է ունեցել նախագահ Նազարբաեւի հետ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը, բայց մենք տեղեկություն չունենք այդ խոսակցության բովանդակության մասին»,- ասել է Պեսկովը։
Նուրսուլթան Նազարբաեւը, որը հուլիսին 79 տարեկան կդառնա, անփոփոխ ղեկավարել է Ղազախստանը 1990 թվականի ապրիլից։ 2015-ին նա հինգերորդ ժամկետով վերընտրվել է նախագահ արտահերթ ընտրություններում։ Դրանց ժամանակ նա հավաքել է ընտրողների ձայների 97,75 տոկոսոը։ Նրա նախագահական լիազորությունների ներկայիս ժամկետն ավարտվում է 2020 թվականի ապրիլին։ 2007-ին խորհրդարանը նրան՝ որպես առաջին նախագահի, իրավունք տվեց առաջադրվելու պետության բարձրագույն պաշտոնին անսահմանափակ անգամներ։
Հիմա  ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրների նախագահների մեջ ամենից երկար պետության ղեկավար են մնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նրանք այդ պաշտոնին են 1994 թվականից։

2016-ին առաջին անգամ ի հայտ եկան պաշտոնական տեղեկությունները Նազարբաեւի առողջական խնդիրների մասին, եւ այդ ժամանակ էլ նախագահը հիվանդության պատճառով ստիպված էր չեղարկել այցը Հայաստան։

Դրանից հետո Նազարբաեւը որոշում ընդունեց վերաբաշխել նախագահի որոշ լիազորություններ հօգուտ խորհրդարանի եւ կառավարության եւ ավագ դստերը՝ Դարիգային նշանակեց սենատի պատգամավոր (երկրի խորհրդարանի վերին պալատ)։ Դրանից հետո Ղազախստանում ընդունեցին Օրենք Անվտանգության խորհրդի մասին. այդ մարմնի կարգավիճակը փոխվեց՝ այն խորհրդատվա-խորհրդակցական մարմնից դարձավ սահմանադրական, իսկ մարմինն ինքը օժտվեց մեծ լիազորություններով։ Դրանում նույնպես ցմահ ամրագրվեց Նազարբաեւի նախագահությունը։


Ղազախական եւ ռուսական ԶԼՄ-ների նյութերով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ