News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությանն իրենց առաջին հանդիպման նախօրեին, որը կկայանա Սպիտակ տանը: Նա հայտարարել է, որ աջակցում է Թրամփի որոշմանը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու վերաբերյալ,-հաղորդում է Reuters-ը:

Վաշինգտոնում՝ Օվալաձեւ սենյակում, հանդիպման նախօրեին Բոլսոնարոն հրահանգել է չեղարկել Բրազիլիա այցելող ԱՄՆ-ի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերը: Fox News-ին տված հարցազրույցում նա հաստատել է նաեւ իր դիրքորոշումը Թրամփի միգրոցիոն ծրագրի՝ այդ թվում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ:

«Մենք ընդունում ենք նախագահ Թրամփի որոշումը պատի կառուցման վերաբերյալ»,-ասել է նա: «Պոտենցիալ միգրանտների ճնշող մեծամասնությունն ունի վատ մտադրություններ: Ես շատ կցանկանայի, որ ԱՄՆ-ը հավանություն տա ներկայիս միգրացիոն քաղաքականությանը, քանի որ մենք մեծապես պատրական ենք Միացյալ Նահանգներին Հարավային կիսագնդում ժողովրդավարության առումով»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել