News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանում Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին տապալելու կոչերի համար այլադավանին դատապարտել են  գրքերի արտագրման, հաղորդում է Lenta-ն:

Պատիժը նշանակվել է 74-ամյա Աբուլֆազլու Գադիանիին՝ Իրանի Իսլամակա հեղափոխության մոջահեդներ ռեֆորմիստական կազմակերպության համահիմնադրին: Նա այաթոլային բռնակալ է անվանել, ինչպես նաեւ նրա կառավարման դադարեցման համար զանգավածային բողոքի ակցիաների կոչեր արել: Մասնավորապես նա նշել է, որ իրանցիները հեղափոխությունը չեն իրականացրել նրա համար, որ տեսնեն ինչպես է Խամենեին 30 տարի շարունակ ինչպես բռնապետ ղեկավարում երկիրը:

Արդյունքում այժմ տղամարդը պետք է կարդա եւ բառացի  արտագրի երեք գիրք, ինչպես նաեւ 3 տարի բանտում անցկացնի: Նշվում է, որ այդ գրքերից երկուսը՝ «Սիստան նահանգի պատմությունը» եւ «Ինչպես պարզել թշնամուն», գրվել են այաթոլայի կողմից:

Ավելի վաղ Գադիանին արդեն բանտարկվել էր իրանական առաջնորդին կոշտը քննադատության ենթարկելու համար: Մասնավորապես նա Խամենեին մեղադրել է իսլամական հեղափոխության իդելաների՝ ազատության եւ արդարության դավաճանության մեջ՝ իշխանության տենչի եւ բռնապետական կառավարման պատճառով:

Դատավճիռը հրապարակվել է նոր գլխավոր դատավոր Իբրահիմ Ռաիսիի կողմից՝ նշանակումից մեկ օր անց:  Որոշումը երկրում զանգվածային ակցիաներ է առաջացրել տղամարդու անցյալի պատճառով. նրան կապում են 1988-ին քաղբանտարկյալների զանգավածային մահապատիժների կազմակերպման հետ: Նրա նշանակման դեմ են արտահայտվել քաղաքացիական իրավունքների համար պայքարող ավելի քան 100 իրանցիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ