News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես հասկանում եմ, որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները եւ դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը,այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ եւ ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։ Գո՛րծ արեք, արա, գործ։

Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։ Ոնց եկել եք՝ միայն քանդելուց եք խոսում, կառուցելուց էլ՝ ինչ խոսում եք, սուտ եք խոսում, ուղղակի խաբում եք երեւանցիներին։

Երեւանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել, թե՞ արդեն Երեւանը դարձրել եք «Սանիտեկ» ընկերության մատակարարը։

Ինձանից ձեզ խորհուրդ՝ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին եւ գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել էր. ««Ինչպե՞ս է ստացվել, որ այգում 2000-3000 քառակուսի մետր հող են վաճառել, ինչպե՞ս է ստացվել, որ մեծ շենքեր վերցրել ու ինչ-որ մեկին նվեր են տվել։ Դավիթաշեն վարչական շրջանի թաղապետարանի կեսը ինչ-որ մարդու է պատկանում եւ ոչ թե Երեւան համայնքին։ Ինչպե՞ս է ստացվում, որ Էրեբունի վարչական շրջանի շենքի նույնպես կեսը ինչ-որ մարդու է պատկանում»:

Նա շեշտել է, որ բոլոր նյութերը կազմել են եւ ուղարկել իրավապահ մարմիններին։ Քաղաքապետը նաեւ ասել է, որ չի ճանաչում իր նշած մարդկանց՝ անծանոթ անուններ են։

Տպել
Ամենաշատ