News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանել է Google կորպորացիային ինտերնետում գովազդ տեղադրելիս մրցակցության եվրոպական նորմերը խախտելու համար։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է մրցակցության եվրահանձնակատար Մարգրեթե Վեսթագերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրահանձնաժողովն այսօր որոշում է ընունել տուգանել Google-ին 1,49 մլրդ եվրոյով ինտերնետ-որոնման ծառայությունների շուկայում գերիշխող դիրքի անլեգալ չարաշահման համար։ Google-ը խախտել է առցանց գովազդի տեղադրման մրցակցության նորմերը։ Այդ բոլոր խախտումները գրանցվել են պայմանագրային պարտավորություններում, որոնք Google-ը պարտադրել է իր գործընկեր վեբ կայքերի սեփականատերերին»,- ասել է նա։

Վեսթագերը պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հետաքննությունը Google-ի դեմ ընդգրկում է 2006-2016 թվականները։

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի ներկայացրել է մեղադրանքների մի ամբողջ շարք ամերիկյան ընկերության դեմ մարքեթինգային տարբեր գործողությունների գծով՝ սկսած Google օգտագործմամբ նրա գործընկերների վեբ կայքերի որոնման առաջին դիրքերից մինչեւ բջջային սարքերի եւ օպերացիոն համակարգերի արտադրողներին վճարները, որպեսզի նրանք ներառեն որոնման հավելվածները Google-ի հիման վրա։ ԵՀ-ը ընդգծել է, որ այդ գործողություններն ուղղված են եղել «Google-ի գերիշխող դիրքերի շաղախմանը եվրոպական շուկայում եւ ազատ մրցակցության խոչընդոտմանը որոնման եւ ինտերնետում գովազդի տեղադրման ոլորտում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նորարարությունն այսօր ամենաթանկ բանն է աշխարհում». Նախարարը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին
Եվ այն երկրները, որոնք կարողանում են նորարարական և ինժեներական ընկերությունների ի հայտ գալու և զարգացման համար նորարարության խթանման ճիշտ էկոհամակարգ ստեղծել…
Թեհրանի դեմ կիբեռհարձակումները հաջողությամբ չեն պսակվել. Իրանի իշխանություններ
Հարձակումները հաջողությամբ չեն պսակվել, չնայած [դրանց կազմակերպիչները] շատ ջանք էին ներդրել…
Չինաստանը ստեղծել է աշխարհում առաջին «խելացի» սուպերլցանավը
«Կայչժեն» նավը կառուցվել է Դալյան քաղաքում, այն ունի նորագույն սարքավորում ...
«Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ը կներկայացնի ՀՀ ինժեներական ներուժը. Երեւան են գալու «Nvidia»-ն ու «Nokia»-ն
ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում եւ Վանաձորում հունիսի...
PicsArt-ը շուտով դեբյուտ կունենա (ֆոտո)
Հայկական տարբերակը կպարունակի ընդհանրություններ և միևնույն ժամանակ կառանձնանա իր յուրահատկություններով...
Apple-ը հայտարարել է MacBook Pro նոութբուքերի մի մասի հետկանչի մասին
Խոսքը Retina դիսփլեյով 15-դյույմ սարքերի մաիսն է, որոնք հիմնականում վաճառվել են 2015-ի սեպտեմբերից մինչեւ 2017-ի փետրվար...