News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ հիմնական զեկուցողը՝ Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, լուրջ չի վերաբերվում իր զեկույցին։ Այս մասին մարտի 20-ին Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի զեկույցից հետո՝ իր գլխավորած գերատեսչության անցած տարի կատարած աշխատանքի մասին, ասել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նրան, մասնավորապես, հունից հանել էր Ղարիբյանի հայտարարությունը. «Մենք քննարկում ենք կառավարության իրականացրած աշխատանքը, իսկ Դուք հայտարարում եք, թե հետեւողական աշխատանքի արդյունքում, փաստորեն, բացառվել են պատմական եւ մշակութային հուշարձանների եւ շինությունների ոչնչացման դեպքերը։ Մի՞թե արդյունավետ է անել նման բնույթի հայտարարություններ զեկույցի ժամանակ։ Վատ չէր լինի, եթե Դուք ավելի շուտ գայիք եւ լսեիք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի զեկույցը։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է արել մշակույթի նախարարությունը, իսկ Դուք հայտարարում եք, թե վաճառվել են ռեկորդային թվով գրքեր»,- ասել է Հայրապետյանը։

Նախարարի պաշտոնակատարը համաձայնել է քննադատությանը, իսկ իրեն արդարացնելու համար նշել է, որ զեկույցի պատրաստմանը գործուն մասնակցություն է ունեցել ոչ միայն ինքը։ «Սա տեքստ է, որը մշակվել է ոչ միայն մեր նախարարության, այլեւ կառավարության աշխատակազմի աշխատակիցների կողմից։ Այս հարցով մենք անգամ բանակռիվներ ենք ունեցել»,- պարզաբանել է Ղարիբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել