News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր դատախազություն է հանձնել հանցագործության մասին հաղորդագրություն` ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Խաչատուր Ավետիսյանի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք այն.

«Հարգելի՛ պարոն Դավթյան

2019 թ. մարտի 13-ին թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով դատարանում հարցաքննվել է տուժող Խաչատուր Արտուշի Ավետիսյանը։ Տուժողը հանդիսանում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը։

Հարցաքննության ժամանակ տուժողը «մոռանալով» իր դատավարական կարգավիճակը, «մոռանալով» իր պաշտոնն ու դիրքը, վեճի բռնվելով պաշտպանական կողմի ներկայացուցիչների հետ, մասնավորապես հայտնեց հետևյալը՝ «Թափթփուկը դու ես: Մտածում ես ստեղ ես՝ ձեռք չեմ տալո՞ւ: Դատարանի դահլիճից դուրս չես գալո՞ւ»։ Խոսքը հատկապես ուղղված էր Արեգ Կյուրեղյանի հասցեին։ Իսկ երբ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ տարիներ շարունակ ոստիկանությունը ծառայել է հանցավոր ռեժիմին, և մարտի 1-ին սպանել է անմեղ քաղաքացիների, տուժող Խ. Ավետիսյանը հայտնեց` «Ափսոս, որ սպանած լինեինք, սա երևի չլիներ …»:

Փաստացի մի դեպքում տուժող-ոստիկանը ուղղակի սպառնալիք է հնչեցնում, դա կատարում է արդարադատության տանը՝ դատարանում՝ դատավորի և մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայությամբ, մեկ այլ դեպքում ափսոսանք է հայտնում, որ «չի սպանել»։

Ակնհայտ է, որ գործ ունենք սպանելու կամ նվազագույնը բռնություն գործադրելու իրական սպառնալիքի հետ, ինչը կատարում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան։ Այդ սպառնալիքները իրական են այնքանով, որ սույն «տուժողն» իր իրավասությունների և լիազորությունների միջոցով հնարավորություն ունի իր մտադրություններն ի կատար ածելու։ Իմ պնդումները հիմնավորվում է նաև տուժողի նախկինում ցուցաբերած նմանատիպ վարքագծով, երբ նա զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Խոսքը վերաբերում է 2017 թվականի հունիսի 28-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում նրա կողմից փաստաբանների հասցեին հնչեցրած սպառնալիքներին (նշված քրեական գործով ՀՀ ՀՔԾ-ում նաև հարցաքննվել եմ)։

Ակնհայտ է, որ գործ ունենք մի անձի հետ, ով ՀՀ ոստիկանությունում զբաղեցնում է բարձր և պատասխանատու պաշտոն, միաժամանակ հրապարակային և/կամ հանրային վայրերում ցուցաբերում է անզուսպ և հանցավոր վարքագիծ։ Փաստ է նաև, որ Խ. Ավետիսյանը հակում ունի իրավախախտում կատարելու, որի իրական վտանգը (ռիսկը) դրսևորվում են իր իսկ վարքագծով։ Այդպիսի անձը ոչ միայն իրավունք չունի աշխատել ոստիկանությունում, այլ այդ վարքագծի համար պետք է ենթարկվի պատասխանատվության օրենքի տառին համապատասխան։

Վերը ներկայացված դատական նիստից անցել է երկու շաբաթ և ՀՀ ոստիկանությունը որևէ հայտարարությամբ կամ այլ կերպ չի անդրադարձել իր բարձրաստիճան աշխատակցի գործողություններին։ Այս անտարբերությունը վկայում է, որ որոշ «ընտրյալ» հանցագործներ և իրավախախտներ շարունակում են մնալ անձեռնմխելի, իսկ օրենքի առջև հավասարության սկզբունքը գործում է միայն «ոչ ընտրյալների» համար։

Վերոգրյալի հիման վրա միջնորդում եմ՝

1. Միջոցներ ձեռնարկել անհապաղ կասեցնել/դադարեցնել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Խաչատուր Արտուշի Ավետիսյանի լիազորությունները։

2. Հարուցել քրեական գործ Խաչատուր Արտուշի Ավետիսյանի կողմից 2019 թ. մարտի 13-ին թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով դատարանում հնչեցրած «Թափթփուկը դու ես: Մտածում ես ստեղ ես՝ ձեռք չեմ տալո՞ւ: Դատարանի դահլիճից դուրս չես գալո՞ւ» (խոսքը հատկապես ուղղված էր Արեգ Կյուրեղյանի հասցեին), «Ափսոս, որ սպանած լինեինք, սա երևի չլիներ …» արտահայտություներում սպանելու և/կամ խոշտանգելու մասին բացահայտ սպառնալիքներ հնչեցնելու փաստով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Էդ «Ձեզ»–ը պիտի վաստակեք իմ կողմից». Պավել Մանուկյանը 15 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից
Պավել Մանուկյանը բարձր տոնայնությամբ, հանդիմանական տոնով վկային հարցեր է ուղղում՝ այդ կերպ ճնշելով նրան...
Ինձ թվում է Տեփանոսյանի վրա կրակել են ՊՊԾ գնդի տարածքից. ոստիկանը պատմեց ընկերոջ հետ կատարվածը
Ղուկասյանը հուլիսյան իրադարձությունների ժամանակ աշխատել է ոստիկանության հատուկ միջոցների կիրառման վաշտում...
Շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամների գործով վկաների հարցաքննությունը
7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է...
«Ժողովուրդն է խոսում, դրանից ավել ի՞նչ ապացույց». սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մայրը եւս մեղադրում է ոստիկաններին
Ամբողջ ժողովուրդն է խոսում, ես որտեղ գնում եմ բոլորն իմանալով, որ ես զոհված ոստիկանի մայրն եմ, ասում են՝ գիտեք որ ձեր տղուն ոչ թե...
ՊՊԾ գնդի մոտ սպանված ոստիկանի հայրը կողմ է, որ որդու դիակի արտաշիրիմում անեն
Հա բա, իհարկե, որ հանկարծ չուզենան բացահայտել, պիտի մարդ բերեմ դրսից՝ Եվրադատարանից, որ գլխին դիպած գյուլլեն ասի...
«Իմ տղու գլուխը իր հրամանատար Գուգոն ա կերել». ՊՊԾ գնդի տարածքի մոտ սպանված ոստիկանի հայրը ցուցմունք տվեց
Մեքենայով գնացինք դեպքի վայր, Պավլիկին, նրա տղոուն, «Սասնա ծռերին» տվել եմ ամենավերջին հայհոյանքները...