News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը պատրաստ է ամրապնդել իր «ռազմավարական գործընկերությունն» Իտալիայի հետ: Corriere della Sera կայքի հոդվածումայս մասին  նշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ եվրագոտու մեծությամբ երրորդ տնտեսություն այցի նախաշեմին, հաղորդում է Reuters-ը:

«Իմ այցի ընթացքում ես կցանկանայի իտալացի առաջնորդների հետ քննարկել երկկողմ հարաբերությունների գլխավոր սկզբունքները եւ դրանք նոր դարաշրջան տեղափոխել», - նշել է նա:

Իտալիան առաջացրել է ԱՄՆ-ի եւ եվրագոտու գործընկերների անհանգստությունը՝ ծրագրելով միանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:

Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը պատրաստ է Իտալիայի հետ ավելի սերտ համագործակցության այնպիսի միջազգային հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, այդ թվում բազամակողմ կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը:

Նա նաեւ հավելել է, որ Չինաստանը եւ Իտալիան կարող են զարգացնել համագործակցությունը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են նավագնացությունը, հեռահաղորդակցությունը եւ դեղագործությունը եւ համապատասխան ընկերություններին խրախուսել երրորդ երկրներում համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ