News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականի Եվրոպական ծառն է դարձել Հունգարիայի Պեչ քաղաքից նշենին: Այն հաղթել է «Տարվա եվրոպական ծառ» ամենամյա մրցույթում, որտեղ հաղթողին որոշում են ընդհանուր քվեարկությամբ, փոխանցում է «Եվրապուլսը»:

Նշենին աճում է Պեչ քաղաքում Ձյունե Աստվածամոր տաճարի դիմաց: Այն գտնվում է բարձր լեռներում եւ աչքի է ընկնում նուշի համար զարմանալի ցրտադիմացկունությամբ: Չնայած իր պատկառելի տարիքին, 135-ամյա ծառը ամեն գարնանը ծաղկում է՝ խորհրդանշելով հավերժական թարմացումը: Հունգարական նշենու օգտին են քվեարկել 45 հազարից ավելի օգտատերեր:

Երկրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանից 248-ամյա կաղնին, որն աճում է մորձմոսկովյան Աբրամցեւո դաստակերտում: Այն տարբեր տարիների պատկանել է գրող Սերգեյ Ակսակովին եւ բարեգործ Սավա Մամոնտովին, այնտեղ տեւական ժամանակով հյուրընկալվել են (եւ այդ նույն կաղնու ստվերում հանգստացել) գրող Նիկոլայ Գոգոլը, նկարիչներ Վիկտոր Վասնեցովը եւ Իսահակ Լեւիտանը, նաեւ արվեստի շատ այլ մարդիկ: Կաղնին ստացել է 39 հազարից ավելի ձայն:

Եռյակը փակում է Մոնտո Բարբեյրոյից (Պորտուգալիա) 100-ամյա կլոր տերեւներով կաղնին: Այն եռյակի մեջ է հայտնվել իր տպավորիչ սաղաթի շնորհիվ, որի տրամագիծը հասնում է 23 մետրի: Պորտուգալական կաղնին նվաճել է ավելի քան 32 հազար օգտատերերի սրտերը:

«Տարվա եվրոպական ծառ» կոչումը շնորհվում է 2011 թվականից առցանց քվեարկության միջոցով, այս տարի ձայների թիվը հասել է գրեթե 312 հազարի: Այս ընթացքում մրցույթում առավել հաճախ հաղթել են Հունգարիայից ծառերը. դրանք երեք անգամ գրավել են առաջին տեղը, եւս 2 անգամ դարձել են արծաթե մրցանակակիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ