ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են հայ-ադրբեջանական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ին իրազեկել են ձերբակալության փաստի մասին, որից հետո մարտի 18-ին այցելություն է կատարվել»,- հայտնեց Զառա Ամատունին՝ հավելելով, որ մնացյալ հարցերը համապատասխան իշխանությունների հետ գաղտնի երկխոսության շրջանակում են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է մարտի 16-ի լույս գիշերը սահմանն ապօրինի հատելիս: