News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն և Հատուկ քննչական ծառայություն։

Այս մասին այսօր՝ մարտի 22–ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին, թե ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է բաց նամակի բովանդակությանը, քանի որ դրանում «առերևույթ հանցագործության մասին հայտնություններ կան»։

«Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին, ներողություն եմ խնդրում, դեռևս չեմ կարող բարձրաձայնել։  Եթե կլինեն ինչ–որ հիմնավորվող փաստեր, անմիջապես կտեղեկացնենք ձեզ»,– ասաց Արթուր Վանեցյանը։

Տպել
Ամենաշատ