News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիական Garuda ավիաընկերությունը հրաժարվել է Boeing 737 Max 8 49 օդանավ ձեռք բերելու պատվերից՝ այս տեսակի օդանավերի վթարների պատճառով: Ուղեւորներն այս տեսակի օդանավերի նկատմաբ վստահությունը կորցրել են՝ ընդունած որոշումն այսպես է հիմնավորել Garuda-ի ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն: 

Նրա խոսքով՝ Garuda-ն Boeing-ին հղած նամակում խնդրել է պատվերի չեղարկման մասին: Առաջիկա շաբաթ ամերիկյան կոնցեռնի ներկայացուցիչները կժամանեն Ինդոնեզիա՝ այս հարցը քննարկելու համար:

Garuda-ն Boeing-ին ընդհանուր պատվիրել էր 737 Max 8 տեսակի 50 օդանավ՝ 4,9 մլրդ դոլար գումարով: Օդանավերից մեկն արդեն տեղ է հասցվել: Garuda-ն, սակայն, բանակցություններ է վարում այն վերադարձնելու շուրջ:

Ինդոնեզիական ընկերությունից ընդգծել են, որ խոսքն օդանավերի մատակարարին փոխելու մասին չէ, այլ այլ մոդելի ընտրության: Ներկայումս Boeing-ն, ըստ ամենայնի, ուսումնասիրում է Max 8 եւ Max 9 օդանավերի անվտանգության բարելավման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ