News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցյալ տարվա մայիսից մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունում ստացվել է 4841 դիմում, ինչը 4 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում բարեփոխումների իրականացման ընթացքի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա համոզմամբ՝ սա վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ն դեռեւս երբեք չի վայելել այդպիսի մեծ վստահություն եւ ժողովրդական աջակցություն:

Նա նաեւ հայտնեց, որ 2018 թվականի մայիսից ԱԱԾ Քննչական վարչությունում քննվել է 40 քրեական գործ, որից 26-ն ուղարկվել է քննչական մարմիններ, իսկ 13-ը քննության ընթացքում է:

Վանեցյանը հավելեց, որ նախնական տեղեկություններով՝ այս գործերով պետական բյուջեին պատճառվել է 32 մլրդ 100 մլն դրամի վնաս: «Պետությանը պատճառված վնասի ընդհանուր գումարից արդեն վերականգնվել է մոտ 22 մլրդ 100 մլն դրամ»,- հայտնեց ԱԱԾ տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ