News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ոստիկանությունը «դեղին բաճկոնավորների» համար փակել է Ելիսեյան դաշտերի մուտքերը, հայտնհում է BBC News-ը: 

Նշվում է, որ արգելքի պատճառը անկարգություններն ու խանութներում, ռեստորաններում եւ կրպակներում ավերածություններն էին, որոնք անցյալ շաբաթ իրականացրել էին շարժման մասնակիցները, որոնց սարսափով հետեւել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում զբոսնող զբոսաշրջիկները:

Կառավարությունը նախազգուշացրել է, որ «մտադիր է խստորեն արձագանքել բռնության նոր դրսեւորումներին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցյալ շաբաթ Փարիզում «դեղին բաճկոնավորները» կողոպտել էին Ելիսեյան դաշտերում մի քանի էլիտար խանութներ, ինչպես նաեւ դյուրավառ հեղուկով շիշ էին նետել Շառլ Ազնավուրի սիրելի ռոստորան Le Fouquet's-ի մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի կեսից բենզինի հարկի բարձրացման կառավարության ծրագրերից հետո: Դեկտեմբերի 4-ին երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել էր, որ սակագների բարձրացման վրա մորատորիում է սահմանվում, սակայն անկարգությունները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ