News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է Լեհաստանում օբյեկտ կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկան պահելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նրա խոսքով՝ այդ օբյեկտի շինարարությունը կսկսվի 2019 թվականի ամռանը:

Ստոլտենբերգը հավելել է, որ նախագծի արժեքը գնահատվում է 260 մլն դոլար:

Նա շեշտել է, որ օբյեկտն անհրաժեշտ է Լեհաստանում ԱՄՆ ներկայությունն ամրապնդելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանում սպասվում է ԱՄՆ զորքերի մշտական զորակազմի աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ