News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է սահանադրության մեջ կատարված՝ մայրաքաղաքը վերանվանելու մասին լրացումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ Տոկաեւն առաջարկել էր երկրի մայրաքաղաք Աստանան ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի վերանվանել Նուր Սուլթան: Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունել էին սահմանադրության մեջ կատարված համապատասխան լրացումները: Դրանք կարող էին ուժի մեջ մտնել նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Տոկաեւը ստորագրել է «Ղազախստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: «Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուր Սուլթան»,- նշված է տեքստում, որը հրապարակվել է Ղազախստանի նախագահի կայքում:

Աստանան (թարգմանաբար՝ «մայրաքաղաք») իր անունը ստացել է 1998 թվականին: Մինչեւ 1961 թվականը այն կոչվել է Ակմոլինսկ, այնուհետեւ վերանվանվել էր Ցելինոգրադի, մինչեւ 1998 թվականը կրել է Ակմոլա անունը: Ներկայիս անունը քաղաքը ստացել է այն ժամանակ, երբ դարձել է Ղազախստանի մայրաքաղաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ