News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Համապետական շաբաթօրյակին այսօր մարտի 23–ին ԱԺ պատգամավորները մաքրեցին Օղակաձև զբոսայգին։ Մոտ երկու տասնյակ պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցությունից և ԲՀԿ–ից, առավոտյան ժամը 9–ից մաքրման աշխատանքներ և ծառատունկ կատարեցին այդ հատվածում (ֆոտոռեպորտաժ

Ավելի ուշ նրանց միացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նա զարմացած արձանագրեց, որ ամբողջ տարածքն արդեն մաքրված է և երկու ծառ տնկեց։ Նա զբոսայգի էր գնացել կնոջ և երեխաների հետ։

Գրեթե բոլոր պատգամավորները շաբաթօրյակին մասնակցում էին ընտանիքների հետ։

Այգու մեջ տեղադրված էր սեղան՝ սուրճով, ըմպելիքներով և քաղցրավենիքով, որից օգտվում էին ոչ միայն պատգամավորները, այլև այլ քաղաքացիներ։

Քաղաքացիները պատգամավորների հետ զրույցում դժգոհեցին, որ օղակաձև այգու տարածքում չկան աղբամաններ, ինչն անիմաստ է դարձնում շաբաթօրյակը։ Արարատ Միրզոյանը խոստացավ այդ մասին խոսել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ