News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Թաիլանդի Ազգային ընտրական հանձնաժողովն արգելել է ընտրողներին սելֆի եւ սովորական լուսանկարներ անել քվեարկության համար նախատեսված տեղամասերում ընտրությունների օրը, ինչպես նաեւ ներկայանալ ընտրատեղամասեր թեկնածուների համարներով մարզաշապիկով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կիրակի Թաիլանդում անցկացվում են 2011 թվականի ի վեր առաջին համընդհանուր խորհրդարանական ընտրությունները:

Թաիլանդի քաղաքացիներին տեղական ընտրահանձնաժողովի աշխատակիցները տեղեկացնում են սելֆիների եւ սովորական լուսանկարների արգելքի մասին յուրաքանչյուր ընտրատեղամասի մուտքի մոտ: Նրանք պարզաբանում են, որ այդ քայլն անհրաժեշտ է ընտրողներին քվեարկության տարածք առավել կազմակերպված եւ արագ կերպով անցկացնելու համար:

Փետրվարին ընտրությունների թեկնածուներին գրանցելու ժամանակ յուրաքանչյուր կուսակցությանը տրամադրվել էր հերթական համար, որն այնուհետեւ նշվել էր յուրաքանչյուրի նախընտրական պաստառների վրա եւ հնչել քաղաքական գործիչների ելույթների ժամանակ նախընտրական պայքարի ընթացքում: Քաղաքական կուսակցությունների բոլոր համարները նշված են նաեւ մեկ ընդհանուր քվեաթերթիկի վրա յուրաքանչյուր կուսակցության թեկնածուի անվան հետ մեկտեղ, որոնց առջեւ այսօր ընտրողը պետք է նշում կատարի՝ այդկերպ ցույց տալով, թե ում եւ որ կուսակցության օգտին է քվեարկում:

Ընտրական հանձնաժողովը պարզաբանել է գործակալությանը, որ արգելքն ընդունվել է նաեւ այն պատճառով, որ այդ սելֆիները կարող են հրապարակել սոցցանցերում, ինչը եւս կարող է դիտարկվել որպես քարոզարշավի ձեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ