News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկացի գործարար Սաննի Վարքիի բարեգործական հիմնադրամը հինգերորդ անգամ 1 մլն դոլար պարգեւատրում է սահմանել ուսուցչի մասնագիտության մեջ զգալի ներդրում ունենալու համար: Արարողությունը տեղի կունենա Դուբայում, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Dubai Media Office-ին:

Եզրափակիչ են անցել տասը թեկնածուներ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Քենիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից եւ Վրաստանից: Այս տարի կազմակերպիչներն ընդունել են 179 երկրներից տասը հազար հայտադիմում:

Առաջին անգամ մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2015 թվականին: Անցյալ տարի մրցանակը ստացել էր Մեծ Բրիտանիայի Բրիստոլ անբարենպաստ շրջանի դպրոցներից մեկի կերպարվեստի ուսուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ