News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Շվեդիայի իրավապահ մարմինները հրապարակել են արտասովոր միջադեպի մանրամասները, որը տեղի էր ունեցել անցած աշնանը Քլիպան ավանում, հաղորդվում է Hi Youtube-ալիքում:

Վաղ առավոտյան վազելու նպատակով դուրս եկած 75-ամյա Օլե Ռոսդելի ոտքին անսպասելիորեն կրակել են: Պարզվել է, որ հրաձիգը Նորվեգիայից 48-ամյա որսորդն է: Ձերբակալվածը հայտարարել է, որ նա կրակել էր եղնիկի ուղղությամբ, որի հետ շփոթել էր առողջ ապրելակերպի տարեց սիրահարին:

Այժմ որսորդը մեղադրվում է կանխամտածված սպանության փորձ կատարելու մեջ: Տղամարդն առ այսօր հերքում է իր մեղքը:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, դեպքը հետաքննող մարմինները դիտել են միջադեպի տեսանյութն ու եզրահանգել, որ մարդու ուրվագիծը պարզապես անհնար է շփոթել կենդանու ուրվագծի հետ:.

Այժմ որսորդը պետք է նաեւ պատասխանի, թե ինչու էր նա զբաղվում չարտոնված որսորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ