News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք զգալիորեն բարձրացրել ենք պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականի օգոստոսից ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է եւս 15 տոկոսով։

Դավթյանը չի համաձայնել  պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կարծիքին, որը նշել է պոլիկլինիկաների տնօրենների իրականացրած վատ մենեջմենթի մասին։ Փոխնախարարը հիմնական խնդիր է նշել կադրերի պակասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ