News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մարտի 31-ի կամ ապրիլի 21-ի ընտրություններին պարտվելու դեպքում, կմասնակցի Գերագույն Ռադայի ընտրություններին, հաղորդում է  «Ուկրաինսկայա պրավդան»:

Նախագահի թիմում վստահ են, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ Պորոշենկոն կմնա քաղաքականությունում:

«Պյոտրն այն մարդը չէ, որը հենց այնպես անհետանա: Մյուսների համեմատ՝ նա բավականին երիտասարդ  է եւ նա դեռ ունի հավակնություններ, որոնցից չի հրաժարվի», - ասել է գործող նախագահի շտաբի անդամը:

Պորոշենկոյի նկարագրված նախընտրական «ցանցը» կառուցում են միանգամից «թիրախ» դարձնելով եւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Հաղորդվում է, որ Պորոշենկոն պատրաստվում է Ռադայի ընտրություններին գնալ «Պյոտր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինք» կուսակցության առաջին համարով: Բայց մինչ այդ կուսակցությունը կանվանափոխեն: Անվանումից կհանեն Պորոշենկոյի մասին հիշատակումը եւ կթողնեն միայն «Համերաշխությունը»:

Նախագահի շրջապատի զրուցակիցների խոսքով՝ նրա համար առավել անցանկալի տարբերակ է պարտությունն առաջին փուլում:

 «Ավելի ցավոտ կլինի առաջին փուլում պարտվելը: Դա նշանակում է, որ  բոլորը պետք է հավաքեն ճամպրուկները եւ մասնագիտական անպետքության պատճառով երկարատեւ արձակուրդ գնան: Երկրորդ փուլում պարտվելը հաճելի չի լինի, սակայն առաջին փուլի պարտությունը պարզապես աղետ կլինի», - խոստովանել է Պորոշենկոյի շտաբի անդամներից մեկը:

Ընտրություններին հաղթանակի դեպքում Պորոշենկոն ցանկանում է իր կուսակցության ցուցակի  առաջին համարն առաջարկել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին:

Ըստ գործող նախագահի ծրագրի՝ «Համերաշխությանը» պետք է միանան նաեւ Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը եւ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը: Նա մտադիր է նաեւ պահել Վիտալի Կլիչկոյի «Հարված» խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ