News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները բողոք են ներկայացրել Հարավային Կորեային՝ կապված Սեուլի նախատեսած ծովայի ընդերքի հետազոտությունների հետ՝ վիճելի Տակեսիմա կղզների տարածքում (Տոկտոյի հարավկորեերեն անվանումը), մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հարավային Կորեայի Ազգային օվկիանոսագիտական հետազոտական ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հայտարարվել է մրցույթ Ճապոնիայի տարածքային ջրերում, Տակեսիմա (Տոկտո) կղզիների շրջանում հետազոտությունների անցկացման համար։ Դա անընդունելի է Տակեսիմայի (Տոկտո) տարածքային պատկանելության ճապոնական դիրքորոշումից ելնելով։ Տեղեկատվության ստուգումից հետո մենք վճռական բողոք հղեցինք դիվանագիտական խողովակներով եւ պահանջեցինք դադարեցնել այդ ծրագրերը»,- ընդգծել է Սուգան։

Տոկտո կղզեխումբը (ճապոնական անվանումը՝ Տակեսիմա) գտնվում է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ Ճապոնական ծովում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ կղզիները դարձան կորեական։ Ճապոնիան սա անվանում է «ապօրինի զավթում» եւ կղզիները համարում է իր տարածքի մաս եւ վարչականորեն դրանք ներառում է Սիմանե պրեֆեկտուրայի կազմում։ Կղզիները հայտնի են նաեւ որպես Լիանկուր ժայռեր։ Ճապոնիան Կորեային առաջարկում է կղզիների հարցը ներկայացնել ՄԱԿ Միջազգային դատարան։ Հարավային Կորեան կարծում է, որ Տոկտո կղզիների շուրջ վեճ չկա, քանի որ դրանք կորեական տարածք են պատմականորեն, աշխարհագրորեն եւ իրավաբանորեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ