News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան դատապարտել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին ԱՄՆ վարչակազմի որոշումը: Այս մասին հայտնել է Սաուդյան մամուլի գործակալությունը, որը կառավարական լրատվական գործակալություն է:

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը ամբողջությամբ մերժում է եւ դատապարտում ամերիկյան վարչակազմի հայտարարությունը օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին»,- նշված է հայտարարության մեջ: ԱՄՆ գործողությունները «ՄԱԿ կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտում են», ընդգծել է գործակալությունը: Սպիտակ տան հայտարարությունը «բացասական ազդեցություն կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի, տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա», կարծում է Էր Ռիադը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելով՝ հերթական անգամ խախտել է միջազգային իրավունքը, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

«Այս որոշումն օրինականացնում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բռնազավթումը»,- նշել է թուրք նախարարը:

Հռչակագիրը ստորագրելու արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների շրջանակում: Ավելի վաղ այսպիսի միակողմանի գործողությունների դեմ արտահայտվել էին ոչ միայն արաբական ու իսլամական աշխարհի երկրները, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ եվրոպական առանցքային երկրները՝ ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան:

Մինչեւ 1967 թվականը Գոլանի բարձունքները համարվել են Սիրիայի մասը: Բարձունքների երկու երրորդը Իսրայելը գրավել է 1967 թվականի հունիսի սկզբին Վեցօրյա պատերազմի ժամանակ: 1981 թվականի դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել Գոլանի բարձունքների վրա իսրայելական իրավազորության տարածման մասին:

ՄԱԿ ԱԽ-ն այս որոշումը չի ընդունել: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բազմիցս բռնազավթումն ապօրինի է որակել եւ Իսրայելին կոչ արել Գոլանը վերադարձնել սիրիացիներին:

Թրամփի որոշումը մեկնաբանելիս ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ նման որոշումը կարող է բերել Մերձավոր Արեւելքում լարվածության նոր գալարի:

ՌԴ ԱԳՆ-ն Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումն անվանել է Մերձավոր արեւելքի ապակայունացմանը տանող քայլ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ