News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Չարլզ Սթերտի անվան միջտարածաշրջանային համալսարանի հետազոտողների խումբը գիտությանը օգնության է  կանչել ավտոսիրողներին եւ նոր բջջային հավելված մշակել, որը վարորդներին կօգնի կատարյալ կայանատեղի գտնել՝ ազատ եւ որքան հնարավոր է մոտ անհրաժեշտ վայրին, գրում է   Port Macquarie News-ը:

Սաբիհ Ռեմանի գլխավորությամբ հետազոտական խումբը բջջային հեռախոսի համար սկզբունքորեն նոր հավելված է մշակել, որը կօգնի վարորդներին կատարյալ կայանատեղի գտնել՝ դինամիկ տվյալներն օգտագործելով յուրաքանչյուր կայանատեղիում ցանկացած ժամին ազատ տեղերի առկայությունը կանխատեսելու համար:

«Մեր հավելվածը շատ հետաքրքիր կլինի բոլոր ավտոսիրողներին: Օրինակ, եթե դուք գործուղման ժամանակ եկել եք ինչ-որ քաղաք եւ պետք է կարեւոր գործնական հանդիպման գնաք, ինչպե՞ս կայանատեղի գտնել: Այս հավելվածի օգտագործմամբ՝ շատ պարզ, ձեր փոխարեն ամեն ինչ կանեն ալգորիթմները, որոնք կարող են կայանատեղի գտնել եւ 75-80 տոկոս ճշգրտությամբ գնահատել ազատ տեղի առկայությունը ձեր ժամանման պահին», - պատմում է դոկտոր Ռեմանը:

Ռեմանի խոսքով՝ իր խմբի մշակած ծրագիրը զարմանալի կերպով տարբերվում է գոյություն ունեցող բազմաթիվ ինտելեկտուալ կայանատեղային համակարգերից, որոնք օրինակ կիրառվում են առեւտրային կենտրոնների կայանատեղիներում եւ պարզապես հաշվում են ազատ տեղերի քանակը:

«Մեր համակարգի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն կարող է օգտագործվել օրվա ցանկացած պահի եւ ցանկացած քաղաքում: Այս տեխնոլոգիան, սովորելու իր ունակության շնորհիվ, կարծես կարողանում է տեսնել ապագան, եւ դուք կարող եք վստահ լինել, որ երբ ձեր մեքենան հասնի  մոտակա կայանատեղիին, այնտեղ ազատ տեղ կլինի», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ